Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը՝ Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունների մասին

Պուտինը՝ Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունների մասին
18.11.2020 | 13:02

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ զանգվածային ցույցերի արդյունքոււմ իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Պուտինի խոսքով, ինքը «բավարար վստահելի և կառուցողական» հարաբերություններ է հաստատել Փաշինյանի հետ։ «Այդ պատճառով ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունը) այդքան էլ հասկանալի չեն»,-ասել է ՌԴ նախագահը։ Խոսելով Հայաստանի մասին՝ Պուտինը նշել է, որ զանգվածային ցույցերի արդյունքում հասարակության պառակումը և իշխանափոխությունը լավ բանի չեն հանգեցնում այն երկրներում, որոնք գտնվում են ռազմական գործողությունների շեմին։

«Ես կարծել եմ և կարծում եմ, որ երկիրը, որը գտնվում է բավական ծանր վիճակում, ռազմական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ կազմակերպել ներքաղաքական կյանքը և իշխանությունը փողոցի օգնությամբ»,-ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ դա վերաբերում է ինչպես այսօրվան, այնպես էլ սրանից մի քանի տարի առաջվան»։

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ